Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կալանավորել են իրենց քաղաքական հակառակորդներին ընտրությունների ընթացքում և դրանից հետո․ ցուցարարները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին (տեսանյութ)Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն ՍիմոնյանԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստիցԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
Ուղիղ․ Ցույց` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով
«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ասուլիսը՝ ուղիղ
Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԴոհայում Իրան-ԱՄՆ բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՆորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը կրկին կվարի Կնյազ Հասանովը. «Հրապարակ»Թրամփին ադամանդե մատանի են նվիրել«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անցԻրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվերԵրբ իրավական վեճը դուրս է գալիս իր տեխնիկական սահմաններից և դառնում է պետականության նկատմամբ վստահության քննություն. «Փաստ»Ռուսաստանից սկսել են վախենալ. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել ՀամասինՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա. «ՀրապարակՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. «Ժողովուրդ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումԻրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. «Հրապարակ»
Հրթիռային հարվածներ Կիևի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԱմառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ներըԱյս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ ԻբրահիմովիչՌուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնում
Հասարակություն

ՊԵԿ-ը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը. Մարգարա գյուղում համայնքից շենքեր է վերցրել

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։ Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է «Հետքը»։

Համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին, որի համար հիմք է հանդիսացել ՊԵԿ ղեկավարի, Արմավիրի մարզպետի գրությունները և համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի առաջարկությունը: Ավագանու որոշումից հետո կողմերի միջև պետք է կնքվի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

«Հետքը» Մեծամորի համայնքապետի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ավագանին ինչ նպատակով է համայնքային սեփականության գույքը նվիրատվության կարգով տվել ՊԵԿ-ին:

Փոխքաղաքապետը նպատակի վերաբերյալ տեղեկություններ չի ունեցել, խորհուրդ է տվել ճշտել ՊԵԿ-ից: Նա միայն նշել է, որ նշված շենք-շինությունները, դրանց սպասարկող հողամասերը նախկինում պատկանել են պետությանը, վերջին տարիներին է փոխանցվել համայնքին, այժմ պետությունը դարձյալ իր գույքը հետ է վերցնում:

Էդգար Հոովհաննիսյանը, որպես ավագանու անդամ, կողմ է քվեարկել այդ որոշմանը՝ չիմանալով, թե ինչ նպատակով է համայնքային գույքը փոխանցվում ՊԵԿ-ին: Որոշման օգտին քվեարկել է ավագանու 20 անդամ, դեմ՝ 0:

«Հետքը» Արմավիրի մարզպետարանից է փորձել հետաքրքրվել, թե ինչ բովանդակություն է ունեցել մարզպետի գրությունը և ինչ նպատակով են գույքերը փոխանցվել ՊԵԿ-ին: Լրատվության բաժնից կայքին փոխանցել են, որ մարզպետի գրությունը վերաբերել է համայնքի բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքներ հատկացնելուն։

Իրականում լրիվ այլ նպատակով են անշարժ գույքերը փոխանցվել ՊԵԿ-ին, և այն կապ չունի բժշկական հաստատությունների կառուցման հետ, ինչպես փոխանցում են մարզպետարանից:

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Արմավիրի մարզի «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով է ՊԵԿ-ը դիմել Մեծամորի համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքերն ու հողամասը ՊԵԿ-ին հանձնելու համար:

«Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում՝ մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար»,-նշվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի կողմից տրամադրված պատասխանում:

Մարգարա գյուղը Թուրքիայի Ալիջան գյուղից մոտ 500 մետր է հեռու: Երկու պետություններին բաժանում է միայն Արաքս գետը, որի վրա կառուցված կամուրջն էլ կապում է իրար:

Այս տարվա փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից տուժած բնակիչներին Հայաստանից հումանիտար օգնություն էր ուղարկվել: Օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել են հայ-թուրքական սահմանով՝ Մարգարա-Ալիջան հատվածով, այսինքն՝ «Մարգարա» անցակետով։

Ինչ նկարագիր ունեն ՊԵԿ-ին փոխանցված անշարժ գույքերը

Կադաստրի կոմիտեում առկա տեղեկատվության համաձայն՝ ՊԵԿ-ին փոխանցված անշարժ գույքերի և հողամասերի սեփականության իրավունքը դեռ պատկանում է Մեծամոր համայնքին: Այսինքն՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա դեռ գույքի պետական գրանցում չի իրականացվել:

Վարչական շենքը երկհարկանի է: Մինչև հայ-թուրքական սահմանի փակումը, այն եղել է անցակետ: Կառուցվել է խորհրդային տարիներին՝ 1964թ-ին: Շենքի ներքին մակերեսը 1329 քմ է, իսկ ավարտվածության աստիճանը 80 և ավելի տոկոս է:

Գտնվում է հայ-թուրքական անցակետի մոտ՝ Արաքս գետի ափին: Չեզոք գոտում է՝ փշալարերից ներս, որտեղ շարքային քաղաքացիների մուտքն արգելված է:

ՊԵԿ-ին փոխանցվել է նաև 462.2 քմ մակերեսով ծածկը, 186,1 քմ՝ պահեստը և 0.83 հա հողատարածքը:

Նվիրատվության կարգով տրվել է նաև 238,4 քմ մակերեսով պոմպակայանն ու 0,083 հա հողատարածքը:

Ինչ վերաբերում է հյուրանոցի շենքին, ապա այն եռահարկ է: Գտնվում է ՊԵԿ-ին փոխանցված վարչական շենքի դիմաց՝ դարձյալ փշալարերից ներս:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում