Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների, ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։ Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և մի շարք այլ հարցերով։

Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նախարարին ծանոթացրել է կաթողիկոսական պալատների և երկու եկեղեցական կառույցների հիմքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են երկու տարի առաջ։

«Դվինի հնագիտական նյութի մի զգալի հատվածը գտնվում է հնավայրում և ժամանակին այստեղ գործող թանգարանում է պահվել։ Կան նյութեր՝ հատկապես ապակին, ջնարակը, հախճապակին, որոնք եզակի են ողջ Մերձավոր Արևելքում։ Դվինի հնավայրը շատ հարուստ է, և մենք պարտավոր ենք դրան համաշխարհային նշանակություն տալ»,- նշել է Համլետ Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդ նպատակով համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ, համատեղ ցուցադրություններ և փոխադարձ այցեր կազմակերպում։ Իտալացի հնագետների հերթական խումբը Դվին հնավայր կժամանի առաջիկա օրերին։

Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել թանգարան ու հնագիտական հանգրվան, և քանի որ այդ տարածքում առկա են բավականին հետաքրքիր հնագիտական գտածոներ, դրանք ևս կփորձեն ներառել թանգարանային ցուցադրության մեջ։

Նախարարին ներկայացվել է, որ մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների և ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը՝ աջակցելու Դվին հնավայրում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքին։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան։ Շաբաթ օրը գրադարանների համար սահմանված է որպես աշխատանքային օր, սակայն նախարարը տեղում արձանագրել է, որ գրադարանի դռները փակ են՝ այսպիսով հնարավորություն չընձեռելով ընթերցողներին օգտվել գրադարանի ծառայություններից։

Նախարարի հաջորդ կանգառը Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր։ Նախարարը շրջել է թատրոնի տարածքում, ծանոթացել փորձասենյակների, ապաստարանի և դահլիճների պայմաններին․ այդ պահին թատրոնում ընթանում էր ներկայացման փորձ։ Հաստատության տնօրեն Կամո Նաղդալյանը ներկայացրել է թատրոնում իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ թատրոնն այս պահին ունի երեք հրատապ խնդիր, որոնք վերաբերում են դահլիճի աթոռների թարմացման, լուսաձայնային տեխնիկայի և հյուրախաղերի համար անհրաժեշտ միկրոավտոբուսի տրամադրման հարցերին։

Ըստ հաստատության տնօրենի՝ թատրոնի դերասանական կազմը բաղկացած է ինչպես մարզի, այնպես էլ Երևանից հրավիրված մասնագետներից՝ միաժամանակ ընդգծելով, որ թատրոնում առկա է դերասանի լուրջ խնդիր։ Նա նաև տեղեկացրել է, որ թատրոնում նախատեսվում է ունենալ ցուցասրահ-թանգարան, որտեղ ներկայացված կլինի հաստատության պատմությունը՝ սկսած 1955 թվականից։

Ժաննա Անդրեսյանն այցելել է նաև թատրոնի հարևանությամբ գտնվող Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ առաջիկայում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի։ Նախարարն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ շեշտադրելով նաև տարածքի բարեկարգման, մարզադաշտի տրիբունաների արդիականացման հարցը։ Մարզադաշտում այդ պահին մարզվում էին Արտաշատի երկու մարզադպրոցների սաները, և նախարարը ներկա մարզիչներից հետաքրքրվել է՝ արդյոք մասնակցելու են վերջիններիս համար նախատեսված կամավոր ատեստավորմանը, որի հաջող արդյունքի պարագայում նախատեսվում է լրավճարի տրամադրում։ Մարզիչները վստահեցրել են, որ անպայման մասնակցելու են ատեստավորման գործընթացին։

Ժաննա Անդրեասյանը եղել է նաև մարզադաշտի հարևանությամբ գործող Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում և ծանոթացել դրա պայմաններին։ Նշվել է համապատասխան մարզական գույքի անհրաժեշտության հարցը, որին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ։

Անդրեասյանն այցելել է նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին։ Նոր մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով․ գործընթացը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։ Գլխավոր ինժեները նախարարին ներկայացրել է իրականացվող շինարարակական աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Նա փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ուսհաստատություն, որը կունենա կանաչապատ և բարեկարգված տարածք։

Նախարարն այցելել է նաև Կոտայքի մարզ, որտեղ ծանոթացել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք: Նախարարը տեղում արձանագրել է, որ առկա են նաև տանիքի վերանորոգման, ջրահեռացման համակարգի, ինչպես նաև քարե պարիսպների ամրացման խնդիրներ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ հարցերը կքննարկվեն և կլինեն համապատասխան քայլեր բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։

Նախարարի հաջորդ կանգառը Բջնիի պատմական ամրոցն էր, որտեղ առկա են հուշարձանի տեսանելիության, ամրոց տանող ճանապարհի և տարածքի բարեկարգման, պարիսպների լուսավորության ցանցի անցկացման խնդիրներ։ Ժաննա Անդրեասյանն այստեղ ևս վստահեցրել է, որ կարվեն համապատասխան քայլեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։