Այսօր Մոսկվայում Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի մամուլի ասուլիսը
Այսօր` մարտի 20-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ֆեյսբուքում գրում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Ինչպես ԱԳՆ արդեն տեղեկացրել է, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը: