Ամեն քայլող «չալո» չի կարող պետություն կառավարել․ Անդրանիկ Թևանյան
Շան սիրտը. Այս վերտառությամբ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է.
Պետությունը կարող է ունենալ հաջող կամ անհաջող, արդյունավետ կամ անարդյունավետ, լավ կամ վատ, սիրված կամ չսիրված ղեկավար։ Բայց պետությունը չի կարող ունենալ ղեկավար, որը շան սիրտ ունի:
Պետության ղեկավար չի կարող լինել Շարիկ Շարիկովը։ Ամեն քայլող «չալո» չի կարող պետություն կառավարել։ Շարիկովի ղեկավարած պետությունը չի կարող մնալ աշխարհի քարտեզի վրա։
Շանը, հետևաբար, պետք է վերադարձնել իր նախկին կարգավիճակին, որպեսզի պետությունն ապրելու հնարավորություն ստանա։ Շան սիրտն իր իրական տեղում պետք է բաբախի։