Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Գրիգորի Խաչատուրովը գույքը ձեռքբերելու որևէ խոչընդոտ չուներ. պաշտպան

2005թ.-ին ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարին լիազորել է, իրավունք է տվել ուղղակի վաճառքի ձևով վաճառել Պաշտպանության նախարարության բալանսի տակ գտնվող գույքերը: Այսինքն՝ այն գույքերը, որոնք ըստ էության նախարարը կամ նախարարությունը ճիշտ կհամարի, որ արդյունավետ է պահել կամ չպահել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

«Կառավարության ևս մեկ որոշում կա, եթե չեմ սխալվում 2001թ.-ի, որտեղ այդ հողամասերի օտարման արժեքի հետ կապված կարգավորումներ կան: Այսինքն՝ մինչև 2013թ. հողամասերի օտարման արժեքը դրանց կադաստրային արժեքն է եղել: Ուղղակի սահմանած է օտարման եղանակները: Դրանցից մեկը վաճառքն է՝ սահմանված վաճառք՝ կադաստրային արժեքով»,- նշեց նա: 

Պաշտպանի խոսքով՝ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հողերն ունեն որոշակի նշանակություն: Մեծամասամբ դրանք պաշտպանական նշանակության հողեր են: Որպեսզի օրենքը պահելով այդ գործընթացն արվի, մինչև օտարելը պետք է նպատակային նշանակությունը փոխվի: 

«Կոնկրետ այդ զորամասի վրա առկա շենք/շինություններն ունեն հասարակական նշանակություն: Ընդամենը պետք էր կառավարության համապատասխան որոշմամբ նպատակային նշանակությունը փոխել: Էստեղ խոսքն անտառի կամ նման տարածքի մասին չէ, որն ունի ավելի բարդ ընթացակարգ: Բազմաթիվ են դեպքերը, երբ Պաշտպանության նախարարության պատկանող հողատարածքների նպատակային նշանակությունները փոփոխվել և նոր են օտարվել: Եվ այդ օտարման գործարքներում ոչ մի ապօրինի բան չկա: Այսինքն՝ այս տարածքն օտարելու իրավական հիմքեր եղել են, ուղղակի նպատակային նշանակությունը պետք է փոխվեր»,- նշեց Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Գրիգորի Խաչատուրովին առաջադրած մեղադրանքի տեսանկյունից որևէ իրավական նշանակություն չունի գույքը ձեռք կբերեր Գրիգորի Խաչատուրովը կամ նրա անվամբ, կամ մեկ այլ անձի անվամբ, իրականում իրավական, իրավաբանական տեսանկյունից որևէ նշանակություն չունի: 

«Երբ Գրիգորի Խաչատուրովին առաջին անգամ կալանավորելու ժամանակ հարցը քննարկվում էր դատարանում, քննիչներին ուղղակի հարց եմ տվել. «Ի՞նչ իրավական նշանակություն ուներ գույքը Գրիգորի Խաչատուրովի անունով ձևակերպել/չձևակերպվել»: Ենթադրենք ձևակերպված լիներ Գրիգորի Խաչատուրովի անունով,  հանցակազմ առկա լինելո՞ւ էր Ձեր կարծիքով, կամ այս մեղադրանքը ներկայացվելո՞ւ էր արդյոք»: Ինձ պատասխանեցին, որ այո՛, նույն մեղադրանքը լինելու էր, ուղղակի հանցակցի հետ կապված, այսինքն՝ մյուս անձին չէինք մեղսագրելու ոչ մի արարք: Այսինքն՝ այստեղԳրիգորի Խաչատուրովինն էր, թե՝ ոչ, այդ ենթադրական փողերի լվացման համար որևէ իրավական նշանակություն չի ունեցել: Ու երբ Գլխավոր դատախազն ասում է, որ, ա՛յ, տեսեք ինձ համար որպես իրավաբան անհասկանալի է մի հանգամանք, որ այստեղ խեղաթյուրվել է ձեռքբերողը, դա զրո նշանակության տեղեկություն է: Որովհետև, եթե անգամ Գրիգորի Խաչատուրովի անունով էլ լիներ, ապա իրենց տրամաբանությամբ այս մեղադրանքը լինելու էր»,-նշեց պաշտպանը և հավելեց, որ Գրիգորի Խաչատուրովը գույքը ձեռքբերելու որևէ խոչընդոտ չուներ:

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: