Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Գրիգորի Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը. Տիգրան Աբրահամյան

Ներկայացնում ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին: 

«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» ասելով՝ փաստացի նկատի ունի իր առաջադրած առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է ոչ միայն Արցախի նմատմամբ ամբողջական վերահսկողություն, այլ ուղիղ սպառնալիք նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: 

Հայաստանի իշխանությունն ինքն է խոստովանում և հրապարակային հայտարարում, որ սահմանագծին էսկալացիայի, ասել է թե՝ մարտական գործողությունների հավանականությունը բարձր է: Թվում է, թե իշխանությունը գոնե իրավիճակն օբյեկտիվ գնահատում է, սակայն այն քայլերը, որոնք արվում են, այսպես ասած գետնի վրա, ցույց են տալիս, որ իշխանությունը կա՛մ լավ չի պատկերացնում, թե երկրին ինչ ծանր հարված է սպասվում, կա՛մ այդ ամենը հասկանալով, նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար:

Ինչու դաշտ նետվեց դավաճանների, 5-րդ շարասյան թեման, ում համար էր ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության պայմաններում համատարած բոլորին դավաճան անվանել, նույնիսկ այն պարագայում, երբ թիրախավորված անձանց, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ կամ համապատասխան հոդվածներով քրեական գործեր չկան, կամ դրանք դատավճռի փուլին դեռևս չեն հասել:

Մեր իրականության մեջ դեպքեր ենք ունեցել, երբ իշխանությունը կոնկրետ զինվորականի վերաբերյալ պետական դավաճանության հիմքով պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ ավելի ուշ գործը կարճվել է, իսկ վերոնշյալ զինվորականը վերականգնվել է ԶՈւ-ում: Ո՞ւմ է պետք հատկապես այս ծանր ժամանակահատվածում վարկաբերել, դեռ չեմ ասում՝ որևէ մեկի ծանր հանցագործությունն ուղղակի կամ անուղղակի կերպով տարածել բանակի և զինվորականների վրա:

Վերջին շրջանի իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը: Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը: Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարելի է բնութագրել՝ փուչիկ: Հանրությունը լսել է և իմանում է քչերի մասին, սակայն 2018 թվականից սկսած՝ հալածանքներ, ճնշումներ սկսել են շատերի նկատմամբ. ոմանց պարզապես հեռացրել են բանակի շարքերից, շատերի համար ստեղծել իրավիճակ, որպեսզի նրանք իրենց կամքով հեռանան: 

Իսկ ի՞նչ են բանակի ներսում զգում մյուս զինվորականները. յուրաքանչյուրը մտածում է, որ հաջորդը կարող է լինել հենց ինքը, որովհետև այս իշխանության պայմաններում գնահատվում են մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու անցած ճանապարհը, այլ անսկզբունքայնությունն ու ծառայամտությունը»: