Լիտվան կդադարեցնի քաղաքացիություն տրամադրել ռուսներին և բելառուսներին
Լիտվայում որոշել են կասեցնել ռուսների ու բելառուսների քաղաքացիության դիմումների ընդունումը, հաղորդում են լիտվական լրատվամիջոցները։
Քննարկումից հետո Լիտվայի Սեյմը հավանություն է տվել միջազգային պատժամիջոցների մասին օրենքում փոփոխություններին՝ ներառյալ լրացուցիչ սահմանափակող միջոցներ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կապված լիտվական ընկերությունների նկատմամբ:
Առաջարկվող միջոցառումները ներառում են վիզայի դիմումների կասեցում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։
Սահմանափակիչ միջոցների փաթեթին կողմ է քվեարկել 113 խորհրդարանական։