Մենք վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետարանը՝ մոլորված զինծառայողի մասին (լուսանկար)
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնել է Խնձորեսկի գյուղապետարանը:
«Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»,- ասված է գյուղապետարանի էջում, ինչին կից նաև լուսանկար է հրապարակվել։
