100 օր է անցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո. Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն մեկնաբանություն է գրել Twitter-ի իր էջում՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա հետ կապված։
«Անցել է 100 օր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո, Արցախն ու նրա 120 000 բնակիչներն անխղճաբար կտրվել են ամբողջ աշխարհից։ Ես մտածում եմ հայերի մասին և ցանկանում եմ մեկ անգամ ևս նրանց հայտնել իմ համերաշխությունն ու մեծ բարեկամությունը»։