NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Գագիկ Մելքոնյանին պատկանող քոլեջում խաբում են դիմորդներին ու նրանց դիտարկում որպես «փողի քսակ» (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել՝ Երևանի Ավան վարչական շրջանում գործող Իրավա-Տնտեսագիտական և Կառավարման Քոլեջ Կրթահամալիրի դասախոսները դժգոհ են կրթահամալիրի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանից:

Համենայնդեպս, մեզ հետ զրույցում տնօրենի մերձավոր դասախոսները, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները, վստահեցրին, որ իրականում դժգոհողներ էլի կան, բայց միայն վարագույրի հետևում:

Այլ կերպ ասած՝ նեղ շրջանակներում բամբասում են, իսկ առերես ժպտում:

NEWSPRESS.am-ին հաջողվել է պարզել տնօրենի դեմքին ժպտացող դասախոսների կուլիսային որոշ խոսակցություններ:

Եթե հետևենք այդ խոսակցություններին, ապա պետք է արձանագրել, որ կրթահամալիրն ամբողջովին հիմնված է խաբեության վրա ու, քոլեջի տնօրինությունը կրթությունը դարձել է փող աշխատելու միջոց:

Նախ հարկ է նշել, որ azdarar.am-ում որպես հիմնադրամ գրանցված կրթահամալիրի ղեկավար կազմից դժվար է գլուխ հանել: 

Ըստ այդ տվյալների՝ հիմնադրամի տնօրենն է Ռիտտա Գյուլամբարյանը, իսկ ըստ ՊԵԿ գրանցված տվյալների, որն ստանալու համար հարցում էինք արել, Սեդա Գասպարյանն է:

 

Թե ինչու է որպես կրթահամալիրի տնօրեն ՊԵԿ-ում գրանցված այս անվանումը՝ թերևս դեռ կանդրադառնանք:

Սակայն հարկ է նկատել, որ, ըստ օդում կախված լուրերի, իրականում կրթահամալիր-հիմնադրամը պատկանում է նախկին իշխանության հետ աշխատած, բայց իշխանափոխությունից հետո նոր իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած Գուրգեն Մելքոնյանին, հանրությանը հայտնի՝ նույն ինքը՝ Գագիկ Մելքոնյանին (Գուրգենն անձնագրային անունն է):

Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանը, ով ժամանակին աչքի է ընկել սկանդալային պատմություններով, ներգրավված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: 

Ի դեպ, ավագ Մելքոնյանի 2 թոռը՝ Գագիկ և Գուրգեն Մելքոնյանները (ովքեր, փաստորեն, կրում են պապի անձնագրով ու ոչ անձնագրով անունները), նույնպես կրթվում են այս քոլեջում ու օգտվում բոլոր տիպի արտոնություններից․․․

Ինչ վերաբերում է Ռիտտա Գյուլամբարյանին, ապա նա այստեղ է բերել իր աղջկան՝ Նանա Գյուլամբարյանին, ով դասավանդում է «աշխատակազմի ղեկավարում» առարկա։ Հարկ է նկատել, որ տնօրենի աղջկա ժամերը լրացվել են պատմության դասաժամերի կրճատման հաշվին: 

Ըստ մեզ հասած շշուկների՝ Նոնա Գյուլամբարյանի դասերից գեթ մեկ ժամ բացակայող ուսանողներին տալիս է խիստ նկատողություն, մինչև իսկ քոլեջից հեռացնելու սպառնալիքով։ 

 

Լուսանկարում` Նոնա Գյուլամբարյանն է.

Սա ևս դուր չի գալիս դասախոսներին, քանի որ իրականում ոչ միայն ուսանողների վարձավճարներից է կախված նրանց աշխատավարձը, այլև նրանց հոգնեցրել են մայր ու աղջկա կամայականությունները․ բայց լռում են ու ժպտում․․․

Լուսանկարում Ռիտտա Գյուլամբարյանն է.

Առհասարակ հարկ է նկատել, որ ցանկացած ուսումնական հաստատությունում, դիմորդների համար գրավչականը, սովորաբար, տվյալ հաստատության պետական լինելու փաստն է:

Միանգամից տեղեկացնենք՝ Երևանի Իրավա-Տնտեսագիտական և Կառավարման Քոլեջ Կրթահամալիր հիմնադրամը պետական չէ: 

Սրա մասին դիմորդները չեն իմանում այնքան ժամանակ, քանի դեռ ուսման ընթացքում չեն առնչվել որևէ խնդրի կամ քոլեջից ստացած ավարտական փաստաթղթով չեն դիմել որևէ այլ տեղ։

Դիմորդին ներկայացնում են փաստաթուղթ և համոզում, թե քոլեջը պետական է, իսկ քանի որ 15-16 տարեկան երեխաներն ու նրանց ծնողները ոլորտից այնքան էլ գլուխ չեն հանում՝ կուլ են տալիս իրենց նետված խայծն ու ընկնում թակարդը։

Այստեղ ոչ միայն ոչ բոլոր մասնագետներն են որակյալ, այլև չկան դասապրոցեսի անցկացման համար տարրական պայմաններ։ 

Դեկտեմբերի կեսից մինչև գարնան մարտ ամիսը քոլեջը գնում է «հարկադրված» արձակուրդի։

Լսարանները չեն ջեռուցվում. 21-րդ դարում ուսումնական սենյակը ջեռուցում է էլեկտրական փոքր 1 տաքացուցիչ (պլիտա), որը ձմռանը լիարժեք չի տաքացնում մեծ դասասենյակը: 

Այս վիճակից հոգնած դասախոսներին ու աշակերտներին տնօրինությունը կերակրում է սուտ խոստումներով ու ցինիկ հայտարարություններով, թե՝ «սա է՝ պետք է հարմարվեք»։

Իբր շենքի անմխիթար պայմանները քիչ են, 2022 թվականից էլ ուսման վարձավճարն են բարձրացրել 40 հազար դրամով՝ 200 հազար դրամից դարձնելով 240 հազար դրամ՝ այդ տարի ընդունվող առաջին կուրսեցիների համար։

Այս ամենով հանդերձ, ուսանողներին մասնագիտությունների ընտրության հարցում սխալ ցուցումներ են տալիս ու, ըստ էության, ներկայացնում են այն, ինչ կցանկանա լսել դիմորդը, ոչ թե այն, ինչ իրականում դասավանդվում է այդ հաստատությունում։

Այսինքն՝ երեխաները, դպրոցն ավարտելով, ակնկալիքով գալիս են ընտրում բաժին՝ իրենց ներկայացված առարկաները սովորելու համար, սակայն պարզվում է, որ դրանց փոխարեն դասավանդվում են լրիվ տարբեր առարկաներ, ինչպիսին է, օրինակ, տնօրենի աղջկա դասավանդած առարկան։

Մի խոսքով՝ խաբում են դիմորդներին։

Այս համատեքստում, քոլեջի տնօրինությունը հավանաբար ուսանողին դիտարկում է որպես «եկամտի աղբյուր»։ Համենայնդեպս, տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը գտել է, թե ինչպես ուսման վարձավճարներից զատ, գումարներ կորզել արտաուսումնական միջոցառումներով։

Մասնավորապես, ուսանողների հետ կազմակերպվում է Գառնի-Գեղարդ տուր։ Առաջին հայացքից՝ շատ լավ է, քանի դեռ այս տուրի մանրամասները հայտնի չեն դառնում։

Գառնի-Գեղարդ տուրը կազմակերպել է «ՌԻՏԱ ԹՐԵՎԼ»-ը, որի տնօրենն է․․․ ճիշտ է՝ Ռիտտա  Գյուլամբարյանը։ Ավելին՝ տուրիստական այս ընկերությունը ևս գրանցված է այն նույն հասցեում, որտեղ գրանցված է քոլեջը։

Գառնիի տաճարն ու Գեղարդը տեսնելուց հետո, աշակերտներին տանում են ռեստորան՝ Մելքոնյաններին պատկանող «Գեղարդի ոսկե աքաղաղ»-ը։ 

Այն, թե ինչպես է այս ռեստորանը 2019-ին սնանկ ճանաչվել և, իբրև, «դադարեցրել» գործունեությունը (իրականում այն շարունակում է գործել), կանդրադառնանք մեկ այլ հոդվածով։

Այստեղ հարցն այն է, որ այս տուրի նպատակն ամբողջապես 16 տարեկան դեռահասների ծնողների հաշվին բիզնեսը ծաղկեցնելն ու ռեստորանի անորակ սնունդը նրանց հրամցնելն է։

Այս տուրից հրաժարվելը դժվար է․ սովորաբար, այն առաջին կուրսեցիներին են առաջարկում։

Նախ, փայտից կախված լարով տիկնիկների նման, տնօրենի պարտադրմամբ, դասախոսները սկսում են ճնշումներ գործադրել քոլեջի սաների վրա, թե իբր շատ հոյակապ է անցնում տուրը, ու եթե որևէ մեկի ծնողը չհամաձայնվի իր երեխային ուղարկել, ուրեմն նա չի սիրում իր երեխային։

Սա գործող տարբերակ է, ու թեև աշակերտները հետո են հասկանում, որ նկարագրածը տուրի հետ իրական ոչ մի աղերս չուներ՝ Ռիտտա Գյուլամբարյանն արդեն իր ստացած փողերն է հաշվում։

Մեզ հետ զրուցող դասախոսները վստահեցրին՝ մի օր բոլորի համբերությունն է վերջանալու՝ Մելքոնյան-Գյուլամբարյան տանդեմի կամայականությունները հանդուրժել այլևս հնարավոր չէ։

Արմինե Մկրտումյան