Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Փաշինյան
Ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է մեր անելիքներին՝ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգության համակարգն ուժեղացնելով: Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»,- եզրափակեց Փաշինյանը: