Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Իրավիճակը կրիտիկական է․ եթե տեղումներ չլինեն, ապա էլէներգիայի անջատումների երկարացում կունենանք. Արցախի պետնախարար

Ջրի հետ կապված մենք այսօր ունենք խնդիր՝ բնական պայմաններով պայմանավորված, քանի որ առատ տեղումների բացակայությունը կարող է առաջացնել այդ խնդիրը: Ինչ կապված է խմելու ջրի որակի և դրա անվտանգությանը, ապա պարբերաբար այն հետազոտության է ենթարկվում: Այս փուլում որևէ վտանգավոր նյութեր չենք հայտնաբերել, բնակչությանն անվտանգ խմելու ջուր ամեն դեպքում մատակարարվում է: Այս մասին այսօր տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարի խոսքով՝ ճանապարհը փակելուց հետ ադրբեջանցիների կողմից փորձ արվեց խմելու ջրի հետ խնդիրներ առաջացնել Շուշիի շրջանի՝ Ստեփանակերտից կտրված համայնքների համար, որովհետև կան համայնքներ, որոնք խմելու ջուր ստանում են ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից, և ադրբեջանցիները մի քանի անգամ փորձ են արել ուղղակի դադարեցնել խմելու ջրի մատակարարումը: Սակայն, ի վերջո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ խնդիրը կարգավորվել է: 

Անդրադառնալով էլէներգիայի մատակարարմանը՝ Ներսիսյանը նշեց. «Ըստ էության էլէներգիայի հետ կապված երկխոսություն այս պահին չկա ադրբեջանցիների հետ: Ինչպես մենք գիտենք, ակնհայտ և բացահայտ փաստ է, որ էլեկտրամատակարարումը խաթարվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, բայց մենք որևէ հասանելիություն տվյալ հատվածին չունենք: Ադրբեջանն էլ բավական տեղեկություն չի տրամադրում խափանման պատճառների՝ արհեստածին կամ բնական լինելու մասին: Թեև մեզ համաև ակնհայտ է և ձեռագիրը պարզ է»:

Պետնախարարի խոսքով՝ նույնը տեղի է ունենում գազամատակարարման հետ կապված: Էլէներգիայի միակ աղբյուրը տեղական արտադրանքն է, որն առավելապես հիմնված է Սարսանգի ջրամբարի հնարավորությունների վրա: Ուստի այն ամբողջությամբ չսպառելու նպատակով Արցախում Էլէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումների միջոցով: 

«Արդեն պետք է ասեմ, որ իրավիճակը կրիտիկական է և առաջիկայում առատ տեղումների բացակայության դեպքում մենք կարող ենք ունենալ անջատումների ավելի երկար ժամանակ: Դա էլ իր հերթին հանգեցնելու է նաև ոռոգման հետ կապված խնդիրների առաջացմանը»,- նշեց պետնախարարն ու հավելեց, որ այս ամենը նպատակաուղղված է Ադրբեջանի կողմից, որպեսզի տնտեսության բոլոր ճյուղերը հերթով կաթվածահար անեն: