Բնապահպանների անվան տակ ներկայացած շրջանակը նպատակներից մեկը ռուս խաղաղապահներին հեղինակազրկելն է. Արցախի ԱԳ նախարար
Այդ բնապահպանների անվան տակ ներկայացած շրջանակը բավականին լուրջ նպատակ է հետապնդում: Բացի այն, որ այս սադրանքի գլխավոր նպատակն արցախահայության վրա ճնշում գործադրելն էր և այն հետևանքները, որոնք առաջացել են այս ճանապարհի արգելափակման պատճառով, այլ նաև, որպեսզի հեղինակազրկեին ռուսական խաղաղապահ զորքերի առաքելությունը: Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երևան կայացած հեռուստակամուրջի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
Նախարարի խոսքով՝ տեսնելով, որ այս պահի դրությամբ միակ ռուսական խաղաղապահների ներկայությունն է հանդիսանում կարևորագույն անվտանգության երաշխիքներից մեկը:
«Ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցելով այդ հանգամանքը, դիմել է սադրանքի: Այն, որ նման իրավիճակում խաղաղապահները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի և նման սադրանքներ չկրկնվեն, պետք է նշենք, որ բազմաթիվ այլ գործոններ պետք է հաշվի առնվեն»,- նշեց Ղազարյանը և հավելեց, որ ռուս խաղաղապահների հետ բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցրերը բարձրաձայնվել են: