Լավրովը կհանդիպի Իրանի արտգործնախարարին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, հանդիպումը կկայանա մարտի 29-ին։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, նա բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Զախարովան։