NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Երեք մատի կոմբինացիա քեզ, թե մետրո կկառուցես. Հրանտ Բագրատյան

«2015 թվականին Սահմանադրության փոփոխությամբ ընդունեցինք, որ ՏԻՄ-երն ինքնակառավարվող են՝ ինքնաբավ բյուջե ունենալով»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Մատնանշելով ՏԻՄ օրենքը՝ նա նշեց, որ այդ օրենքում ամրագրված է միայն հողի և գույքի հարկերը որպես եկամտի աղբյուր: Բագրատյանն ասաց, որ աշխարհում չկա մի դեպք, որ այդ հարկերը բավարարեն ՏԻՄ-երի կարիքների հոգալուն:

Բագրատյանի գնահատմամբ՝ որպեսզի ՏԻՄ-երին գումարը բավարարի, պետք է գույքահարկը բարձրացվի կամ շահութահարկից և եկամտահարկից մասհանում արվի, ինչն արվում է ողջ աշխարհում:

«Հայաստանում այդպես չէ. բոլոր փողերը ստանում է Նիկոլ Փաշինյանը, կենտրոնական կառավարությունը: Արդյունքում Փաշինյանի օրոք ՏԻՄ բյուջեից տեսակարար կշիռը համախմբված բյուջեում՝ 12 %-ից իջավ 8 %-ի: Քանդում է տեղական ինքնակառավարումը»,- հայտարարեց Բագրատյանը:

Նա նշեց նաև, որ խոշորացման անվան տակ 800 գյուղի փոխարեն ստեղծվեց 78 համայնք՝ կառավարությունը հայտարարեց, որ բյուջեն կմեծանա, բայց նույն բյուջեն է մնացել, փոփոխություն չկա։

«Ժողովրդի մի մասը, որն անհաղորդ է ինտելեկտ հասկացությանը՝ ականջներով ծափ էր տալիս, թե՝ էս ինչ լավ բան եք անում»,- ասաց Բագրատյանը, բայց նկատեց, որ դրանով խնայողություն են անում գյուղապետարանների վրա, սակայն եթե գյուղապետարան չլինի, գյուղն էլ չի լինի:

Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա նկատում է, որ, օրինակ, իր իշխանության օրոք Երևանը ստանում էր շահութահարկի և եկամտահարկի 30% և այսօր Երևանի բյուջեն պետք է լինի նվազագույնը 400 մլդ դրամ, իսկ այս տարվա բյուջեն 105 մլրդ է:

«Այն 3 տրիլիոն ծախսերի մեջ Երևանի բյուջեն կազմում է 3%: Քաղաքը, որն արտադրում է երկրի ՀՆԱ-ի 60 %-ը, ունի բյուջեի 3 %-ը»,- ասաց նախկին վարչապետը և հավելեց. «Էս մարդը, որը ձեզ զրկել է բյուջեից, ելնում, ասում է՝ ձեզ մետրո կկառուցեմ: Երեք մատի կոմբինացիա, թե մետրո կկառուցես: Այն հնարավոր է կառուցել միայն կենտրոնական բյուջեի հաշվին, հետևաբար, եթե կենտրոնական բյուջեն պետք է ֆինանսավորի մետրոյի շինարարությունը, ապա այն Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, այլ ոչ թե քաղաքապետարանինը»,- ասաց Բագրատյանը և հայտարարեց, որ այսպիսի կոռուպցիա երբեք չի եղել Հայաստանի Հանրապետությունում: