Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Պետք է հնարավորինս մոբիլիզացնենք երիտասարդների ստեղծագործ էներգիան և ներգրավենք նրանց` աշխարհում. Արմեն Գևորգյան՝ ԵԽ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ:

«Պարո'ն նախագահող,

Պարո'ն Գլխավոր քարտուղար,

Հարգելի' գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս քննարկմանը մասնակցելու հրավերի համար: Մենք առնչվում ենք անվիճելիորեն կարևոր և արդիական թեմայի` ամբողջ գլոբալ միջազգային հանրության և հատկապես Եվրոպայի խորհրդի համար, որը պետք է դառնա կայուն զարգացման գաղափարների առաջմղման և դրված նպատակներին հասնելու հիմնական դերակատարներից: Ցանկանում եմ նաև շնորհավորել զեկուցողներին կատարած շատ պատասխանատու աշխատանքի համար:

Նկատառումներս առնչվում են երեք հիմնական հարթությունների. առաջին` ԿԶՆ-ներին հասնելու բարդ միջավայրի վերաբերյալ իմ գնահատականները, երկրորդ` ԿԶՆ-ների տեղայնացման նոր խնդիրները և երրորդ` որոշ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ տեղայնացնել դրանք:

Մենք անցել ենք ԿԶՆ-ներին տանող ճանապարհի ուղիղ կեսը, և այսօր լավ հնարավորություն է գնահատելու, թե որտեղ ենք, ինչպես նաև` նախանշելու առաջ շարժվելու նոր ճանապարհային քարտեզ: Կայուն զարգացման նպատակներն առաջընթացի համար խիստ ցանկալի չափորոշիչներ են, և տեղյակ եք այն գնահատականներին` համաձայն որոնց, ցավոք, դրանք կարող են թղթին մնալ մինչև 2030 թվականը: Նման սպասելիքներն առաջանում են նոր գլոբալ սպառնալիքների, շարունակական առճակատումների և աշխարհում բևեռացվածության խորացման ճնշման ներքո:

Թույլ տվեք սկսել` կարևորելով, որ բոլորս պետք է ընդունենք և գիտակցենք այն փաստը, որ ԿԶՆ-ները մեր միասնական նպատակներն են, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում` որպես գործելու համընդհանուր կոչ: Փորձագետների և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ քննարկումները թույլ են տալիս առանձնացնել իրագործման գործընթացի հետ կապված հետևյալ հիմնախնդիրները.

1.Կառավարության տարբեր մակարդակների և մասնավոր հատվածի դերակատարների մասնակցությունը ԿԶՆ օրակարգի իրականացման գործում: Բավական բարդ է և երբեմն դժվար համակարգել 2030 օրակարգում տարբեր մասնակիցների ներդրման, ինչպես նաև` նրանց ներուժի գնահատումը` դրանք էլ ավելի շատ ոլորտներում ու բաժիններում ներդնելու նպատակով:

2.ԿԶՆ-ների իրագործման գնահատումը: ԿԶՆ-ներին հասնելուն ուղղված քաղաքականության պլանավորման և իրագործման հարցում չկան ոլորտային և աշխարհագրական տարբեր հարթությունները հաշվի առնող համապարփակ և ընդգրկուն մոտեցումներ: Դրանք նաև զուրկ են ներառական, մասնակցային մեխանիզմներից: Գործընթացը թույլ չի տալիս բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավումն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը:

3.Անհրաժեշտ տվյալների բացակայությունը: Շատ երկրներ պայքարում են ԿԶՆ-ների և դրանց իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում: Տվյալների հավաքագրումը երկրներում իրականացվում է տարբեր կերպ, ինչը դժվարացնում է ԿԶՆ թիրախների և ցուցանիշների գնահատումը գլոբալ համատեքստում:

4.Կայուն ֆինանսական մեխանիզմներ: Շատ ԿԶՆ-ներ կառավարությունների պատասխանատվության ներքո են, ինչն ավելի է դժվարացնում դրանց ձեռքբերումների ֆինանսավորման համար միջոցներ գտնելը: Կարևոր է ունենալ մասնավոր հատվածի և դոնոր համայնքի պատշաճ և արդյունավետ ներգրավվածություն` արդյունավետ գործող կայուն ֆինանսական մեխանիզմներ ու գործիքներ մշակելու եւ իրականացնելու համար:

Հարգելի' գործընկերներ, մեզ վիճակված է ապրել բազմաճգնաժամ ժամանակահատվածում (pilicrisis): Ինչպես ցույց են տալիս Եվրոպայում կատարված վերջին ուսումնասիրությունները, ի թիվս բազում խնդիրների` ներկայումս քաղաքացիների համար ամենախիստ մտահոգությունը կենսաապահովման ծախսերի աճն է: Աղքատությունն ու սոցիալական մեկուսացումը նույնպես շատ են մտահոգում նրանց: Covid-19 համավարակի, աճող գնաճի և էներգետիկ ճգնաժամի հետևանքները շարունակում են ազդել կյանքի որակի վրա: Եվրոբարոմետրի համաձայն թե' Ուկրաինայում պատերազմի հնարավոր տարածվելն այլ երկրների վրա, թե' կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը ԵՄ քաղաքացիների մեծամասնության գլխավոր անհանգստությունն են:

Այս ամենից զատ մենք բախվում ենք նաև գլոբալ մարտահրավերների: Հատկապես հետխորհրդային տարածքում զարգացումը հանգեցրել է անբնական իրավիճակի, երբ շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջև դժվարին ընտրության առաջ: Աշխարհում առկա տեղաշարժերը ստիպում են մեզ մտածել չորրորդ հարթության մասին, որտեղ զարգանում են ԿԶՆ-ները: Տնտեսական աճից, սոցիալական պատասխանատվությունից և բնապահպանական հավասարակշռությունից զատ մենք պետք է մտածենք նաև անվտանգության, կամ, այլ կերպ ասած, կյանքի համար ապահով և խաղաղ միջավայրի մասին:

Նկատի ունենալով բոլոր այս մարտահրավերները` այդուհանդերձ պետք է ադեկվատ և ռացիոնալ լինենք` հասնելու համար կայուն զարգացման նպատակներին: Նախ` պետք է գիտակցենք և գնահատենք այն փաստը, որ մինչև 2030 թվականը 17 ԿԶՆ-ներին հասնելու ռիսկերը տարեցտարի ավելանում են` պայմանավորված աշխարհաքաղաքական տուրբուլենտությամբ և գլոբալ անվտանգության ճարտարապետության խաթարմամբ:

Առողջ բանականությունը պետք է դրսևորվի այն գիտակցմամբ, որ կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է, և պետք է անդադար նոր լուծումներ գտնենք, որոնք առկա ռեսուրսներն առավելագույնս օպտիմալ կօգտագործեն և կընդլայնեն մեր գործընկերությունն ու համագործակցությունը:

Ինչ վերաբերում է տվյալ ժամանակահատվածում ԿԶՆ-ների տեղայնացմանը, երբ ճանապարհի կեսն արդեն հետևում է, կառաջարկեի սկսել դրանց իրագործման նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ` նոր առաջադրանքներ-նոր լուծումներ: Նման մոտեցումը մեր աշխատանքին ռացիոնալություն կհաղորդի: Թույլ տվեք առաջարկել ԿԶՆ-ների հետագա տեղայնացման գործում ի գիտություն ընդունել հետևյալ նոր մոտեցումները.

* Մեր աշխատանքի միջանկյալ արդյունքների գույքագրում (inventorization) և համեմատական վերլուծություն մինչև 2015 թվականը մեր ունեցածի և ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներում այսօր եղածի միջև:

* ԿԶՆ-ների միջև առաջնահերթությունների սահմանում (prioritization)` ընդգծելով առավել անկայուն կամ դժվար հասանելիները և ցուցակագրելով նրանք, որոնք առավել համապատասխան և կարևոր են ազգային ու տեղական մակարդակում` հաշվի առնելով առկա ռեսուրսների շրջանակը և սահմանափակ ժամանակը:

* Համաժամանակեցումը (synchronization)` որպես համալիր միջոցառում համագործակցության ուղղահայաց և հորիզոնական մակարդակներում ԿԶՆ-ներին հասնելու արդյունավետ և արձագանքող միջավայր ստեղծելու համար:

Միևնույն ժամանակ, ԿԶՆ-ների առավել արդյունավետ և օպտիմալ տեղայնացման նպատակով կառաջարկեի դիտարկել աշխատանքի և համագործակցության այնպիսի մեխանիզմների ներուժը, ինչպիսիք են`

* Խորհրդակցական (deliberative) ժողովրդավարությունը

* Լավ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները

* Կառավարման բազմաստիճան համակարգը

* Անդրսահմանային համագործակցությունը

* Թվային և կանաչ հանրային կառավարումը:

ԿԶՆ-ների առավել խոր և արդյունավետ տեղայնացման համար կարող ենք դիտարկել կառավարման բազմաստիճան այնպիսի համակարգի մշակումն ու իրականացումը, որը կներառի հետևյալ գործառույթները` համակարգում, ռացիոնալացում, խորհրդատվություն և հավասարեցում:

Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի աշխատանքային խումբը ենթադրում է, որ կառավարման բազմաստիճան համակարգը, որի հիմքում ընդունված որոշումների և առաջարկությունների օգտակարության նախադրյալն է, պետք է հետևյալ բնութագրերն ունենա.

- Յուրաքանչյուր մակարդակի համապատասխան դերերի, գործառույթների, իրավասությունների և գործունեության պատշաճ կերպով հաշվի առնելը, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանքի սկզբունք:

- Այն նպատակ ունի որոշել ճիշտ ոլորտը, որի վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն, և տնտեսական խնդիրների վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու ճիշտ մակարդակը` միաժամանակ պահպանելով համապատասխան ինքնությունները, ինչը, ըստ էության, փոխլրացման սկզբունքն է:

- Այն հիմնված պետք է լինի հարգանքի, արդար երկխոսության, թափանցիկության և վստահության վրա, որը փոխըմբռնման սկզբունքն է:

Եզրափակելով խոսքս` թույլ տվեք նշել այն հիմնական նախապայմանները, որոնք հաջողությամբ կարող են պսակել մեր աշխատանքը: Մենք պետք է`

Պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք: Արմատավորենք հանրային բարիքների հավասար և արդար բաշխման ու կառավարման սկզբունքները` որպես հասարակության մեջ վստահության ապահովման հիմնական գործոն:

Ապահովենք որակյալ կրթության առկայությունը և դրա հասանելիությունը` որպես անկախ, ինքնաբավ, ակտիվ և սկզբունքային քաղաքացի ունենալու առանցքային պայման:

Համակողմանիորեն ձգտենք վերականգնել և պահպանել անվտանգ, առողջ, մաքուր և կայուն շրջակա միջավայր: Եվ վերջապես, մենք պետք է հնարավորինս մոբիլիզացնենք երիտասարդների դրական և ստեղծագործ էներգիան, հավաքագրենք և ամենաակտիվ կերպով ներգրավենք նրանց` աշխարհում գլոբալ վերափոխումների ձևավորման գործում:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Արմեն Գևորգյանը: