Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը կայցելի Մոսկվա։ AZERTAC-ը հայտնում է, որ այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մարիա Զախարովան հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարարը մարտի 29-ին գործուղելու է Մոսկվա։ Այցի ընթացքում նա կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Կասպից ծովին վերաբերող հարցեր։
Ռուսաստանը և Իրանը կքննարկեն նաև Եվրասիական տնտեսական միությունում ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերը։