ՌԴ-ն մասամբ վերականգնել է վերահսկողությունը Կրեմիննա քաղաքի մոտակայքում
Հինգշաբթի բրիտանական ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանը մասամբ վերականգնել է վերահսկողությունը Ուկրաինայի արևելյան Կրեմիննա քաղաքի մոտակայքում, այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին նրա զորքերը հետ էին մղվել տարածաշրջանից: Այս մասին գրուն է The Jerusalem Post-ը:
«Տեղ-տեղ Ռուսաստանը հասել է մինչև մի քանի կիլոմետրի նվաճումներ»,- ասվում է ռազմական հետախուզության թարմացման մեջ՝ հավելելով, որ ռուս հրամանատարները, ամենայն հավանականությամբ, փորձում են ընդլայնել անվտանգության գոտին և նաև փորձում են հետ գրավել Խարկովի Կուպիանսկի լոգիստիկ հանգույցը:
Ռուսական ուժերը հինգշաբթի ավելի վաղ ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի հյուսիսում և հարավում մեկ օր անց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ տվեց Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինին Մոսկվա կատարած երկօրյա այցից հետո: