Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Դատախազությունը Տարոն Մարգարյանի գույքի մի մասը չի հայտնաբերել․ «Հետքը» ցանկ է հրապարակել

Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ դատարանում մեկ գործ կա։ Տարոն Մարգարյանի ունեցվածի ծագումն ուսումնասիրել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել։ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցով դատարան է դիմել, որպեսզի նախկին քաղաքապետից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձվի 11 անշարժ գույք։ Այդ թվում՝ առանձնատներ։

«Հետքն» ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի միայն մեկ փողոցում գտնվող անշարժ գույքերը, դրանց ձեռք բերման հիմքերը և սեփականատերերին։ Պարզել ենք, որ իրավապահները Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդամենը մի մասն են հայտնաբերել։ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցադիմումի մեջ բացակայում է Ավանի Խուդյակովի փողոցում Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և այլ փոխկապակցված անձանց պատկանող 5 անշարժ գույք։ Ավելին, իրավապահները չեն հայտնաբերել նաև Մարգարյանի սանիկի անունով գրանցված Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի անշարժ գույքերը։

Դատախազության չհայտնաբերած գույքերը

«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակովի փողոցում գտնվող հասարակական տարածքների սեփականատերերին և պարզել, որ մոտ 100 մետրի վրա գտնվում են գույքեր, որոնք պատկանում են Տարոն Մարգարյանի քույրերին՝ Անի և Հայկանուշ Մարգարյաններին, սանիկին՝ Արա Ճորուխյանին, Տարոն Մարգարյանի վստահելի անձանցից՝ Սերոբ Կարապետյանին։ Գույքերի մի մասը Մարգարյանի ընտանիքի անդամներին է փոխանցել նրա մտերիմ, քաղաքապետի պաշտոնում նրա օգնական Արմեն Բունիաթյանը։ Այդ գույքերից ոչ մեկը դատախազության հայցադիմումում չկա։

Խուդյակովի փողոց 169/1 հասցեի երկհարկանի անշարժ գույքը պատկանում է Անի Անդրանիկի Մարգարյանին՝ Տարոն Մարգարյանի քրոջը։ Գույքի նկատմամբ, որի միայն հողամասը 80 քմ է, Անի Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2015 թ.-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Անի Մարգարյանը գույքը գնել է Հովիկ Վարդանյանից, որը նշված գույքի առաջին սեփականատերն է։ Վերջինս համայնքային հողի վրա 14.քմ ապօրինի կառուցապատում է իրականացրել, ապա 2014 թ.-ին օրինականցրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։

Բացի այդ, կրկին Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևան համայնքից ընդամենը 155 հազար դրամով գնել է ինքնակամ շինության հարևանությամբ գտնվող 34 քմ հողամասը։ Մեկ տարի անց՝ 2015 թ.-ին, նշված երկու գույքերը և սեփականության իրավունքով իրեն պատկանող ևս երկու գույք Հովիկ Վարդանյանը միավորել է, ստացել է միասնական մեկ հասցե՝ Խուդյակովի փողոց 169/1 և վաճառքի պայմանագրով փոխանցել է Անի Մարգարյանին։ Տարոն Մարգարյանի քույրը հասարակական տարածքի մի մասը վարձակալության է տվել «Մոբայլ սենտր» ՍՊԸ-ին, մյուս մասը՝ Կարեն Քալաշյանին։

Խուդյակովի փողոց 220/5 հասցեի հասարակական տարածքը նույնպես պատկանում է Անի Մարգարյանին։ Այս գույքը 66 քմ է (65.99 քմ), որի նկատմամբ Անի Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2018 թ.-ին։ Տարոն Մարգարյանի քույրը այն նվեր է ստացել Տարոն Մարգարյանի մտերիմ, Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի օգնական Արմեն Բունիաթյանից։

Մինչ Բունիաթյանին անցնելը, Երևան համայնքի սեփականությունը համարվող հողամասի վրա քաղաքացի Հունան Վատիկյանը ապօրին կառուցապատում է կատարել, ապա Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ 2003 թ.-ին օրինականացրել է 66 քմ հողամասի վրա կատարված ինքնակամ կառույցը, իսկ հողամասը 5 տարի վարձակալությամբ հատկացվել է նույն անձին։ Հետագայում և՛ հողամասը, և՛ վրայի շինությունը դարձել է Արմեն Բունիաթյանի սեփականությունը, ապա փոխանցվել Անի Մարգարյանին։ Նա էլ արդեն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը 2018 թ.-ին վարձակալությամբ տրամադրել է «Օրանժ Արմենի» ՓԲԸ-ին («Յուքոմ» ընկերությանը)։

Խուդյակովի փողոց 212/3 հասցեի հասարակական տարածքը պատկանում է Երևանի ավագանու 2013 թ.-ի ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակում ներկայացված, Ավանի ավագանու նախկին անդամ Սերոբ Կարապետյանին։ Կարապետյանը եղել է նաև Ավանի Դուրյան թաղամասում գտնվող թիվ 177 դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ ներկայացնելով Ավան վարչական շրջանը։ Խուդյակովի փողոց 212/3 հասցեի 71 քմ անշարժ գույքը Սերոբ Կարապետյանը կրկին նվեր է ստացել Արմեն Բունիաթյանից՝ Տարոն Մարգարյանի օգնականից։ Երևանի քաղաքապետի 2004 թ-ի որոշմամբ նշված հասցեի հողամասը 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել է Արմեն Բունիաթյանին։ Վարձակալության պայմանագրով սահմանվել է վարձակվճար գույքի կադաստրային արժեքի 1 %-ի չափով՝ տարեկան 3217 դրամ(Պայմանագիր՝ 1, 2)։ Մեկ տարի անց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հողամասը գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարվել է Արմեն Բունիաթյանին։ Նա էլ արդեն 2018 թ.-ին գույքը նվիրել է Սերոբ Կարապետյանին։ Այսօր Խուդյակովի փողոց 212/3 հասցեի հասարակական տարածքը վարձակալության իրավունքով տրվել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին։

Խուդյակովի փողոց 212/4 հասցեի անշարժ գույքը 2018 թ։-ից պատկանում է Հայկանուշ Մարգարյանին՝ Տարոն Մարգարյանի մյուս քրոջը։ 102 քմ տարածք զբաղեցնող այս գույքը ժամանակին կրկին պատկանել է Տարոն Մարգարյանի օգնական Արմեն Բունիաթյանին։ Բունիաթյանն այս դեպքում ևս գույքը նվիրել է Մարգարյանի քրոջը։

Արմեն Բունիաթյանը 2002 թ.-ին Երևան համայնքից տարեկան ընդամենը 20 հազար դրամով վարձակալել է 80 քմ հողամաս (այդ պահին կադաստրային արժեքի 30%- ով)։ Մինչ այդ՝ 1999 թ.-ին, 20 քմ համայնքային հողամասի վրա Ավանի թաղապետի թույլտվությամբ կրպարկ էր կառուցել, որից հետո ընդլայնել է հողամասը։ Արդեն 2003 թ.-ին Արմեն Բունիաթյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, և Երվանդ Զախարյանի որոշմամբ նրան տրվել է 80 քմ հողամասի գնման նախապատվության իրավունք, ապա հողամասը սեփականաշնորհել է կադաստրային արժեքով։ Կադաստրային և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է 80 քմ-ը դառնում 102 քմ։

Ի դեպ, Արմեն Բունիաթյանը Երևանի քաղաքապետի օգնականի պաշտոնը զբաղեցրել է 2010-2018 թվականներին, նրաաշխատավարձը սկզբում 180 հազար դրամ էր, հետագայում դարձել է 230 հազար դրամ, իսկ 2017 թ.-ից՝ 298 հազար դրամ։

Խուդյակովի փողոց 165/2 հասցեի անշարժ գույքի սեփականատերն այժմ Արա Ճորուխյանն է՝ Տարոն Մարգարյանի սանիկը։ Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերջին գրանցումը կատարվել է 2011 թ.-ին՝ Արա Ճորուխյանի անվամբ, դրանից առաջ այն Երևանի սեփականությունն էր։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, նշված հասցեի 52 քմ (51.95 քմ) հողամասն ուղիղ վաճառքով է փոխանցվել Արա Ճորուխյանին, որի համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի 2011 թ.-ի ապրիլի 15-ի 1344-Ա որոշումը։ Ուսումնասիրելով հիշյալ որոշումը, պարզեցինք, որ Արա Ճորուխյանը համայնքային հողի վրա ապօրինի կառուցապատում է իրականացրել այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։

Ուշագրավ է, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու և այն Արա Ճորուխյանին ուղղակի վաճառելու որոշման փաթեթում առկա փաստաթղթերից մեկի վրա հատուկ ընդգծված է Տարոն Մարգարյանի սանիկի անուն, ազգանունը (հավանաբար նրա համար, որ փաստաթղթերին առնչվողներն իմանան, թե ում հետ գործ ունեն)։ Ինքնակամ կառույցն օրինականացնելուց հետո այն երկու շաբաթ անց՝ 2011 թ.-ի մայիսի 5-ին վաճառվել է Արա Ճորուխյանին։ Այսօր տարածքը նա վարձակալությամբ տրամադրել է «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին։

Արա Ճորուխյանը 2009-2011 թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, իսկ նրա աշխատավարձն այդ ժամանակ կազմել է ընդամենը 140 հազար դրամ։ 2011-2017 թթ. Ճորուխյանը զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի պետի (աշխատավարձը նախ՝ 225 հազար դրամ, հետո՝ 253 հազար դրամ), ապա 2017-2018 թթ.` հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնը (346 հազար դրամ)։

Հենց այդ տարիներին նա հասցրել է դառնալ Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի այլ գույքերի սեփականատեր։ Այդ գույքերի հիմնական մասն Ավան վարչական շրջանում է` Ծարավ Աղբյուր, Բաբաջանյան, Աճառյան, Սաֆարյան փողոցներում, Թումանյան թաղամասում։ 2018 թ.-ից հետո գույքերի մի մասը Տարոն Մարգարյանի սանիկը անխոչընդոտ վաճառել է, մի քանիսը՝ նվեր տվել Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված այլ անձանց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: