Ուկրաինան կարող է հաղթել այս տարի պատերազմում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ մարտի 23-ին, տեսաուղերձով ելույթ է ունեցել ԵՄ գագաթնաժողովում։
Դիմելով մասնակիցներին՝ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հաղթել այս տարի պատերազմում միայն այն դեպքում, եթե դաշնակիցների հետ երկկողմ համագործակցության հետաձգումներ չլինեն։
«Կարևոր են ոչ միայն ամիսներն ու շաբաթները, այլ նաև օրերը, որքան արագ գործենք միասին, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք։ Բայց հարգելի գործընկերներ, չե՞ք զգում, որ մենք ավելի քիչ նոր հաջողություններ ունենք։ Ցավոք սրտի, դա ճիշտ է, և Կրեմլը դա տեսնում է, դա մեզ հեռացնում է խաղաղության հասնելուց»,- ասել է նա։