Ալիևը հայտնել է իր շահագրգռվածությունը Եգիպտոսի հետ բարեկամության հարցում
Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ալ-Սիսին Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին շնորհավորանքներ է փոխանցել Ռամադան ամսվա սկզբի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եգիպտոսը վճռական է ընդլայնել համագործակցությունը Բաքվի հետ՝ ի շահ երկու ժողովուրդների։
Ալիևը հայտնել է իր շահագրգռվածությունը Եգիպտոսի հետ բարեկամության և համագործակցության խորացման հարցում, եգիպտական պետությանն ու ժողովրդին մաղթել է բարգավաճում և զարգացում։