Ռուսաստանը մտադիր չէ կորցնել կառուցողական դերը հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում
ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության բաժնի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ կորցնել առաջատար կառուցողական դերը հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում:
Այս մասին գրում է TACC-ը։
Ավելի վաղ նա կարծիք է հայտնել, որ անվտանգության եվրոպական համակարգի վերագործարկման շանսեր կան։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում այս փուլում դուրս գալ ԵԱՀԿ կազմից, որպեսզի այդ հարթակը չզիջի իր ընդդիմախոսներին։