Վիկտոր Սողոմոնյանի փոխարեն ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը կղեկավարի Բագրատ Միկոյանը
Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Այս մասին ասված է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։
Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։
Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.
Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում
1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը
2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը
2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան
2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը
2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում
2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը
Անկուսակցական է
Ամուսնացած է, ունի երեք զավակ