Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Մամուլ

Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ։ «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքի, վաճառքի մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և կառավարության 2003 թ.-ի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված, ՊՈԱԿ-ներին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի կարգը:

Նույն հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ պետգույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային), մրցույթով կամ ուղղակի վաճառքի եղանակով` պետգույքի վաճառքի մասին ընդունված իրավական ակտի հիման վրա։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված տրանսպորտային միջոցները մինչ օրս հիմնականում վաճառվել են աճուրդով։

Կառավարության 2022 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 1377 որոշման համաձայն՝ շուրջ 168 տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետգույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Ներկայում ոստիկանությանն ամրացված տանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև հետագա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ուղղակի վաճառքի պարզեցված կարգ: Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել պետական կառավարման համակարգի մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի եղանակով, առանց ներդրումային ծրագիր ներկայացնելու, պահանջի օտարելու համար։

Նախագծով պետական կառավարման համակարգի մարմնին՝ համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի վաճառքի եղանակով ձեռք բերելու հնարավորություն է տրվում տվյալ տրանսպորտային միջոցը շահագործողին։ Տրանսպորտային միջոցը շահագործող անձը մեկ անգամ կարող է լինել տվյալ գույքի գնորդ, իսկ մի քանի գնորդ լինելու դեպքում ընտրությունը կատարվում է նախագծով ներկայացված չափորոշիչների հիման վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: