Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Մամուլ

ՀՅԴ-Ն դե՞մ է Անդրանիկ Թևանյանի առաջադրմանը, ո՞ր կուսակցությամբ նա կառաջադրվի

«Հրապարակը» երեկ գրել էր, որ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում պատրաստվում է առաջադրվել նաեւ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը: Թեւանյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չէր հերքել իր մտադրության մասին լուրերը, նշել էր, որ չի բացառում այդ հնարավորությունը, բայց դեռեւս կոնկրետ քննարկում չի եղել։ Ինչ վերաբերում է կոնկրետ իր թեկնածությանը, ասել էր․ «Այդ հարցին դեռ չեմ անդրադարձել, երբ գա ժամանակը, հանրությանը կտեղեկացնենք»: Թեւանյանի խոսքով` ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է: «Երեւանը Հայաստանի կեսն է` թե՛ բնակչության եւ թե՛ տնտեսական առումով: Տնտեսական մասով կարող ենք ասել, որ մեծամասնություն հենց Երեւանն է կազմում: Երեւան քաղաքի ընտրությունները պետք չէ դիտարկել միայն մենեջերի ընտրություններ: Դա քաղաքական ընտրություն է, քաղաքական ուժերի պայքար: Քաղաքական պրոցեսներն այստեղ կարող են զարգանալ»: Նա նաեւ ասել էր, որ ինչքան համախմբվածությունը լայն լինի, այնքան ավելի լավ․ «Քաղաքապետի ընտրությունները պետք է վերածել իշխանափոխության գործընթացի»:

Հարցազրույցի հրապարակումից հետո ընդդիմադիր շրջանակներից մեզ ասացին, որ Թեւանյանի՝ առաջադրվելու մտադրությունը ընդդիմության մեջ եւ անգամ «Հայաստան» դաշինքում շատերը չեն խրախուսում, ավելի կոնկրետ` դաշինքի դաշնակցական թեւը դեմ է արտահայտվել Թեւանյանի՝ քաղաքապետի թեկնածություն առաջադրելու առաջարկին։  Անդրանիկ Թեւանյանն էլ իր հերթին նշել է, որ եթե խմբակցությունն իրեն չսատարի առաջիկա ընտրություններում, ապա դուրս կգա խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր, եւ ընտրություններին կմասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով, օրինակ, իր ընկեր Երվանդ Բոզոյանի «Համախմբում» կուսակցությամբ:

Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Թեւանյանից, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Զրուցեցինք դաշնակցականներ Գեղամ Մանուկյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ: Գեղամ Մանուկյանն ասաց, որ դեռեւս կոնկրետ քննարկում խմբակցությունում չի եղել, այս պահին Հայաստանում կան ավելի կարեւոր հարցեր, քան քաղաքապետի ընտրությունները։ Ապա զարմացած բացականչեց. «Ո՞վ է ուզում առաջադրվել», եւ լսելով Անդրանիկ Թեւանյանի անունը, նորից հարց տվեց. «Որտե՞ղ չի բացառել Անդրանիկ Թեւանյանը»: «Ես չեմ իմանում, թե ինչ ա ասել Անդրանիկ Թեւանյանը, բայց մենք հայտարարել ենք, որ այդ մասին խոսելը վաղ է: Ցանկացած մարդ հիմա պետք է ավելի շատ անհանգստանա Հայաստանի անվտանգության վիճակով, Արցախով»:

Արծվիկ Մինասյանը եւս նշեց, որ այդ մասին դեռ կոնկրետ որոշում չունեն:

Մենք զրուցեցինք նաեւ Երվանդ Բոզոյանի հետ, հասկանալու համար՝ եղե՞լ է արդյոք նման առաջարկ, քննարկում Թեւանյանի հետ, եթե այո, ապա ինչո՞ւ հենց «Համախմբում» կուսակցությունը:

- Պարոն Բոզոյան, Անդրանիկ Թեւանյանի հետ ունեցե՞լ եք քննարկում այն մասին, որ քաղաքապետի առաջիկա ընտրություններին նա կարող է առաջադրվել Ձեր կուսակցությամբ:

- Անկեղծ ասած, նման խոսակցություններ լսել եմ, սակայն ոչինչ չեմ բացառում, այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ոչինչ բացառել պետք չէ:

- Ումի՞ց եք նման խոսակցություններ լսել:

- Տարբեր տեղերից: Անկեղծ ասած՝ չեմ կարող ոչինչ պնդել, սակայն կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, այդ ընտրություններին պետք է ակտիվ մասնակցել, որովհետեւ եթե իրավիճակը մնա նույնը, ապա Հայաստանին լուրջ վտանգ է սպառնալու: Երեւանի քաղաքապետի ընտրությունն ունի քաղաքական բնույթ: Ամբողջ աշխարհում քաղաքապետի ընտրությունները համարվում են քաղաքական լուրջ ընտրություններ: Հասարակությունն այս ընտրություններին պետք է վերաբերվի ոչ թե որպես քաղաքապետի ընտրություն, այլ քաղաքական ընտրություն:

- Իսկ ինչո՞ւ է Թեւանյանը հենց Ձեր կուսակցությամբ ցանկանում առաջադրվել, եթե, իհարկե, «Հայաստան» դաշինքի հետ ընդհանուր հայտարարի չգա:

- Ես մտերիմ եմ Անդրանիկ Թեւանյանի հետ, ունեմ շատ լավ հարաբերություններ նրա հետ, սակայն դա ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Ես լրացուցիչ ոչ մի այլ ինֆորմացիա չունեմ:

- Եթե ընդդիմադիրները, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոշեն մասնակցել ընտրություններին` առաջադրելով իրենց թիմից որեւէ մեկին, արդյոք սա չի՞ դառնա նորից սեւ ու սպիտակի պայքար, ու արդյունքում սպիտակը չի՞ շահի:

-  Տրամաբանական է, սակայն պահը հասունացել է, եւ մեր հասարակությունն իսկապես պետք է նոր ընտրություն կատարի: Մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունները Հայաստանի անվտանգությունն ապահովել չեն կարողանում, Ղարաբաղի մասին խոսք անգամ չկա, ուստի հասարակության մոտ մտահոգությունները մեծանում են, եւ նման մարդիկ դուրս են սեւ-սպիտակ պայքարից: Նրանք պայքարում են իրենց պետության կայունության եւ անվտանգության համար: Քաղաքապետի ընտրությունները շատ կարեւոր ընտրություններ են: