Թուրքիայում այսօր հերթական երկրաշարժն է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում շաբաթ օրը 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 80,4 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։