Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Հարց է առաջանում, թե Արցախը ի՞նչ զիջում պետք է անի, որ չի արել. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն»–ը գրում է.

Լաչինի միջանցքի փակման 100-րդ օրվա պայմաններում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնում է իր պետության մտահոգությունը, որ կողմերը փոխզիջման չեն գնում: Մարիա Զախարովան նաեւ մտահոգություն էր հայտնել, որ գնալով մեծանում է թշնամական հռետորաբանությունը, եւ Արցախում հրադադարի խախտման դեպքերը հաճախակի են դառնում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առավել քան մտահոգիչ զուգահեռներ անցկացրեց՝ հայտարարելով, թե կողմերը չեն գնում փոխզիջման: Հարց է առաջանում, թե Արցախը ի՞նչ զիջում պետք է անի, որ չի արել: Դրա համար ընդամենը պետք է թվարկել այն պահանջները, որոնք հրապարակել է պաշտոնական Բաքուն՝ արդարացնելով Լաչինի միջանցքի փակումը: Կեղծ բնապահպանական պահանջները շատ արագ վերածվեցին քաղաքական եւ Արցախի ժողովրդի համար գոյաբանական պահանջների:

Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո Արցախը հայտարարեց, որ համաձայնել է միանգամյա ադրբեջանցի մասնագետների դիտորդների խումբ ընդունել Դրմբոնի ու Կաշենի ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքավայրեր, սակայն դրանից հետո էլ Լաչինի միջանցքը չի բացվել: Ուրեմն՝ հայկական կողմի էլ ի՞նչ զիջումների մասին է խոսում Մարիա Զախարովան: Արցախի ժողովուրդը հայտարարում է, որ իր իրավունքների հարցը պետք է քննարկվի միջազգային որեւէ ձեւաչափում, իսկ ադրբեջանական կողմն Արցախի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքի բացման հարցով հանդիպմանը առաջարկում է խոսել… ինտեգրացիայի մասին: Հետեւաբար՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ստացվում է, որ միջանցքը բացելու դիմաց Բաքուն պահանջում է վերացնել Արցախի պաշտպանության բանակը եւ ինտեգրվել Ադրբեջանի կազմում: Այլ կերպ ասած՝ միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը փորձում է իր օգտին լուծել երեք տասնամյակ տեւող հիմնահարցը, եւ ենթադրվում է, որ դրան նպաստում է նաեւ ռուս խաղաղապահների անհասկանալի եւ անտրամաբանական անգործությունը: Տեւական եւ արյունալի պատերազմները չկոտրեցին սեփական իրավունքների համար պայքարի արցախցու ոգին, ուր մնաց, թե շրջափակումներով արցախցուն ինչ-որ բան կարող է պարտադրվել: Արցախի ժողովուրդը փոխզիջումների հարցը կարող է քննարկել միջազգային որեւէ ձեւաչափով բանակցային սեղանի շուրջ, այսօր լուծման այլ ճանապարհ չկա: