Եվրոպան չի կարող ապահով լինել, քանի դեռ Պուտինը միջուկային զենք ունի. The Guardian
Եվրոպան չի կարող ապահով լինել, քանի դեռ Պուտինը միջուկային զենք ունի: Այս մասին գրում է The Guardian-ը:
Միջուկային զենքի արգելման միջազգային խումբը քննադատել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլը համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ։
«Քանի դեռ նախագահ Պուտինը միջուկային զենք ունի, Եվրոպան չի կարող ապահով լինել։ Քանի դեռ երկրները շարունակում են միջուկային զենքը համարել ոչ գլոբալ խնդիր, դա օգնում է Պուտինին թաքցնել իր պահվածքը», նշվում է հոդվածում: