ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Ըստ իրազեկ աղբյուրների՝ Կլաարը կժամանի Բաքու՝ եվրոակումբի բացման արարողությանը մասնակցելու համար, որին մասնակցում են եվրոպացի երիտասարդական դեսպանները՝ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ։