Վերադարձե՛ք Ադրբեջան և պահանջե՛ք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները. Խաժակյանը՝ Ադրբեջանի պատվիրակին (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի Տեղական և Տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանում։
«Ես առաջարկում եմ ադրբեջանցի պատվիրակներին խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է ադրբեջանական կողմը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քանզի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը քաղաքական շահերից ելնելով չի՛ կարող ստեղծել հումանիտար ճգնաժամ»,- գրել է Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում