Վարդագույն սակուրաները, վարդագույն քաղաք գծագրող Թամանյանի պատվին են․ Արմեն Բեգոյան
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մանրամասնել է, թե ինչ սկզբունքով են ընտրել սակուրաները:
«Մենք գիտակցված ման ենք եկել ընտրելու այն ծառատեսակները, որոնց սաղարթը շատ մեծ չէ։ Մեծ սաղարթով ծառերն այդտեղ չէին տեղավորվի, հետո իրենց հզոր արմատային համակարգով նախ կքանդեին շենքի հիմքը, հետո էլ կփակեին շենքում բնակվող մեր քաղաքացիների լույսը, արդյունքում նորից կտրվելու էին ճյուղերը և ունենալու էինք տձև ծառեր: Այդ փողոցը սակուրաներով պատելու ընտրության պատճառն այն էր, որ դրա շարունակությունը արդեն 10 տարի է՝ տնկած են սակուրա ծառատեսակներ, որով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել և տեղադրել իրենց սոցիալական ցանցերում»,- ասաց Բեգոյանը։
Բացի այդ, նա նշեց, որ Թամանյանի արձանը ևս նպաստել է այդ որոշմանը։
«Այդտեղ է գտնվում Թամանյանի արձանը, որը վարդագույն մեր Երևանը գծագրող ճարտարապետն է։ Իսկ սակուրաները, քանի որ ծաղկման շրջանում ունեն վարդագույն գույն, վարդագույն քաղաքը գծագրող մեր մեծ ճարտարապետի դիմացի փողոցին սակուրաներ տնկելու դրդապատճառ է հանդիսացել»: