Ռուսաստանը կարող է ոչնչացնել ցանկացածին, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
Ռուսաստանն ունի ժամանակակից եզակի զենքեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած թշնամու, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Ռուսաստանը համբերատար է և ոչ մեկին չի վախեցնում իր ռազմական առավելություններով։ Բայց նա ունի ժամանակակից եզակի զենքեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած թշնամու, այդ թվում՝ ԱՄՆ-ին, նրա գոյությանը սպառնացող վտանգի դեպքում»,- ասել է նա։
Պատրուշևը կարճատես և վտանգավոր հիմարություն է անվանել ամերիկացի քաղաքական գործիչների այն կարծիքը, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարողանա պատասխանել ԱՄՆ-ի կանխարգելիչ միջուկային հարվածին։