Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում. Past.am
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում պաշտոնը թողնելուց և իր կազմակերպած՝ լրագրողի վարպետության դասընթացների ավարտից հետո Վիկտոր Սողոմոնյանը որոշել է լրատվամիջոց հիմնել։
Կայքը փորձել է ճշտել լուրը Սողոմոնյանից, սակայն նա առայժմ չի պատասխանել զան-գերին։
«Այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկայում հարցազրույց անցկացնել իր հետ և պարզել տեղեկության իսկությունը»,-գրում է «Փաստը»: