Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Վնգստացող դատավորներից դեպի վնգստացող պետություն․ Վահե Հովհաննիսյան

Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Այս մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Հովհաննիսյանը։

«Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։

Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատասխան, մեր երկրում զարգացումները այլ կլինեին։

Եթե Մնացական Մարտիրոսյանին քրեական դատարանի նախագահ նշանակումը (մարդ, որին նույն Նիկոլը և նրա նկարով «ազնվացող» ԲԴԽ նախագահը ժամանակին համարել են իշխանության կամակատար, որակել ամենատգեղ բառերով, որի մասին զեկույցներ են գրել) հարուցեր համատարած, հրապարակային ցասում, կնշանակեր, որ շանսեր ունենք առողջացման։

Եթե հասարակությունը լիներ ավելի զգայուն՝ պետության իրավական կառուցվածքի հարցերում, և այլ վերաբերմունք ցույց տար ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի «գրիչային» թեմաներում, մենք այսօր շատ ավելի ամուր կլինեինք որպես պետություն։

Եթե իշխանափոխության օրերին Նիկոլին ձերբակալելու եկած, իսկ հետագայում Նիկոլի հրահանգով արդեն նրա քաղաքական հակառակորդներին ձերբակալող գլխավոր դատախազին հասարակությունը մերժեր՝ որպես մարդկային և մասնագիտական դեֆոլտի խորհրդանիշի, այլ ոչ թե հրճվեր «իմ սրտի դատախազ» ձևակերպմամբ, մենք այսօր այսքան անարժապատիվ վիճակում չէինք լինի։

Եթե զգալի ռեսուրսների տիրապետող և պետական մեծ փորձ ունեցող գործիչները պայքարեին ոչ թե միայն ու միայն սեփական անձը դատաիրավական ռեպրեսիաներից պաշտպանելու համար, այլ լիներ ավելի մասշտաբային գիտակցում և աշխարհայացք՝ ստեղծել դատաիրավական տեռորի դեմ պայքարի լուրջ համակարգեր, ապա վիճակը երկրում այսքան տխուր չէր լինի։

Նման եթե-ների շարքը մեծ է, և նման հակազդեցության բացակայությունն է բերել էս օրվան։ Բայց սա, ինչ-որ իմաստով, արդեն երեկ է։ Մեր այսօրն ունի ավելի վտանգավոր եթե-ներ։

Եթե հասարակությունն այսօր հասկանա, որ ցուցադրական հակառուսականությունը նոր պատերազմի մեծ ռիսկեր է պարունակում, որ ՀԱՊԿ-ի դեմ դեմարշները լկտիացնում են Ադրբեջանին, որ բանակցություններում տապալումները բերում են Արցախի վերջնական մեկուսացմանը, մենք կկարողանանք գուցե կանխել այդ ամենը։ Բայց դրա համար հասարակությանը պետք է բացատրել այս նոր եթե-ների բերած վտանգները։ Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Հանրության հետ բանակցություններում հաջողության հասնող ուժը կկարողանա դառնել արդեն դրսի աշխարհի ու հակառակորդների հետ Հայաստանի նոր բանակցողը»,- գրել է նա։