Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդեն
Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին:
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Նովրուզի կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում։
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։