Մարիա Զախարովան խոսել է Բելառուսում միջուկային զենքի մասին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ լրացուցիչ քայլեր ձեռնարկել Արևմուտքի կողմից սանձազերծված տոտալ հիբրիդային պատերազմի պայմաններում իր անվտանգությունն ապահովելու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը տարակուսանք է հայտնել արևմտյան մի շարք երկրների ոչ համարժեք արձագանքի առնչությամբ՝ կապված Բելառուսի հետ ռազմական միջուկային ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ որոշումներին։
«Թվում է, թե արևմտյան երկրների կողմից այս համատեքստում արտահայտված մտահոգություններն ուղղված են անգրագետ լսարանին, որը տեղյակ չէ այս ոլորտում արևմտյան երկրների երկարաժամկետ զորավարժություններից», - ասել է նա: