ԵՄ-ն ծրագրում է արգելափակել ռուսական հեղուկ գազի մատակարարումը
Եվրամիությունը մտադիր է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա եվրոպական երկրներին արգելափակել հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից՝ առանց նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Եվրոպական էներգետիկայի նախարարները կարող են հավանություն տալ առաջարկին։ Այն կառավարություններին իրավունք կտա ժամանակավորապես արգելել ռուս արտահանողներին համապատասխան մատակարարումների համար ենթակառուցվածքային կարողությունների նախնական ամրագրումը:
Ու թեև այս մեխանիզմը կպահանջի խորհրդակցություններ ԵՄ մյուս անդամների և Եվրահանձնաժողովի հետ, այն կարող է հանգեցնել Ռուսաստանից էներգառեսուրսների հոսքի նվազմանը, գրում է գործակալությունը։