Թբիլիսիում բողոքի ցույցեր են Սաակաշվիլիի դեմ
Տասնյակ մարդիկ հավաքվել էին բողոքելու այն փաստի դեմ, որ Նորվեգիայի Պահպանողական կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մրցանակ է շնորհել հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարի ոլորտում։
Ակցիան տեղի է ունենում Վրաստանում Նորվեգիայի դեսպանատան մոտ, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում։
Ակցիայի կազմակերպիչը Սահակաշվիլիի օրոք ձերբակալված Վրաստանի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկեն է։