Տիգրան Մանսուրյանը դարձավ 77 տարեկան
«Ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծո տվածն է: Մարդը պետք է չարչարանք տեսնի»: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում, իսկ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան:
Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Մանսուրյանի ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից:
Newspress.am-ի խմբագրակազմը շնորհավորում է մեծանուն կոմպոզիտորի 77 ամյակը: