Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների վարժանքների մասին։
Պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տանկային ստորաբաժանումները կատարել են տարբեր մարտական պատրաստության վարժանքներ։
Տանկերի անձնակազմերը հաջողությամբ կատարել են գետնի վրա բնական և արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների վերահսկման, կեղծ հակառակորդի թիրախները տեղից և շարժման մեջ ոչնչացնելու հանձնարարված խնդիրները։
Զորավարժություններն անցկացվում են զինծառայողների գիտելիքների, հմտությունների բարձրացման և մարտունակության կատարելագործման նպատակով, նշել է Ադրբեջանի ՊՆ-ն։