Ֆրանսիայում նշել են, որ Մակրոնը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Ֆրանսիական աջակողմյան «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ, եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական սպառնալիք լինելու մեջ։
Նրա խոսքով՝ ֆրանսիացիների համար Մակրոնը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Ֆիլիպոն նշել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ԱՄՆ բնակիչների համար հիմնական սպառնալիքը գալիս է ոչ թե օտար երկրներից, այլ հիվանդ ու արմատական քաղաքական գործիչներից։
«Ֆրանսիայում էլ է այդպես»,- ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։