Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել. Ալիև
Պատերազմից հետո անցած 2,5 տարվա ընթացքում ողջ աշխարհը, այդ թվում՝ հակաադրբեջանական ուժերը, տեսել են մեր աննկուն կամքը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա: Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել: Մենք դա ապացուցեցինք Հայաստանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում»,- ասել է Ադրբեջանի բռնապետը՝ կրկին չկարողանալով մատնանշել, թե հատկապես որ երկրներին նկատի ունի: