NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

44-օրյայի ժամանակ վիրավորված զինծառայողների համար կազմակերպվել են ՏՏ ոլորտի դասընթացներ. տղաները կարող են նաև աշխատանք գտնել (տեսանյութ)

44-օրյայի հետևանքով վիրավորված զինծառայողների համար 2021-ի հոկտեմբերին մեկնարկած ՏՏ դասընթացը երբևէ չի ընդհատվել, ծրագիրը շարունակվում է: Այս մասին 1lurer.amի հետ զրույցում տեղեկացրել է «Մտքի զարկ» ՀԿ համահիմնադիր Լիլիթ Սահակյանը։ Նա նշել է, որ առաջին փուլով 60 տղաներից 30-ը սովորել են արհեստական բանականության, 30-ը՝ Վեբ-ծրագավորման խմբում:

Հարկ է նկատել, որ նախաձեռնությունը սկսվել է պատերազմի օրերին հիվանդանոց ու վերականգնողական կենտրոններ՝ վիրավորներին այցի ժամանակ: Որոշվել է կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթաց՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար:


«Առաջին փուլում մենք հասկացանք, որ այս տղաներն ունեն լուրջ խնդիրներ սոցիալական դաշտում: Կային տղաներ, որոնց ընտանիքում կար հաշմանդամություն ունեցող 3 անձ, ունեին ֆինանսական խնդիրներ դասերին հաճախելու հարցում»,–ասում է Լիլիթ Սահակյանը։

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում էր, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» կազմակերպությունից Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե վիրավոր զինծառայողների համար իրենց մասնակցությամբ նախաձեռնված կրթական ծրագիրը լուծարվել է:

Այժմ Լիլիթ Սահակյանը հստակեցնում է` Գերմանիայի համահայկական հիմնադրամը «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» կազմակերպության միջոցով մեկանգամյա աջակցություն է տրամադրել ծրագրին՝ 2 ամսվա կրթաթոշակի և 5 դասախոսի 4 ամսվա գումարը. ընդհանուր 20 հազար եվրո և 11 համակարգիչ: Ծրագիրն այժմ իրականացվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի շենքում, տրամադրվել են համակարգիչներով կահավորված սենյակներ:

Նշենք, որ ծրագրի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա փետրվարին: 

«Ծրագիրը 2021-ից գործում է ամեն օր, շաբաթական վեց օր: Ծրագիրը գործում է մեկուկես տարի շնորհիվ ընկերների, բարերարների, գործընկերների, Հայաստանում գործող ընկերությունների, կազմակերպությունների, նաև Գևորգյան ընտանիքի»,–ասում է Սահակյանը։

Ըստ նրա՝ տղաներն իրենց գիտելիքով կարողանում են նաև աշխատանք գտնել:

Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանն էլ տղաներին տրամադրում է գիտական խորհրդատվություն: Նրա խոսքով՝ խնդիր էր դրվել այնպիսի կրթական ծրագիր մշակել, որը պատերազմից վերադարձած տղաներին կդարձներ ոչ միայն ՏՏ, այլև անվտանգային ժամանակակից խնդիրներ լուծող պրոֆեսիոնալ մասնագետներ:

«Օր օրի կարողանում էին ավելի պրոֆեսիոնալ աշխատանք կատարել: Այնպիսի իդեալական ծրագիր մշակվեց, որ կարողացան հասցնել, որ ներկայացրին պատրաստի պրոդուկտ: Հրաշալի համագործակցություն է»,–ասում է նա:

Լրատվամիջոցի թղթակիցը զրուցել է նաև 44–օրյա պատերազմի մասնակիցներ Գեորգի Սահակյանի և Նարեկ Պողոսյանի հետ։

Ջրականում վիրավորված Գեորգի Սահակյանը վերականգնողական բուժման ընթացքում է տեղեկացել ծրագրի մասին, մասնակցել, ավարտել է, հիմա արդեն աշխատում է: Պատերազմի մասնակից Նարեկ Պողոսյանը սովորել է բարձրագույն մաթեմատիկա, ավարտել ծրագիրն ու հիմա աշխատում է դասընթացին միացած նոր սաների հետ:

«Ունենք նոր ուսանողներ՝ ավելի քան 30, փորձում ենք նրանց սովորեցնել բարձրագույն մաթեմատիկայի հիմքերը: Տղաները կանցնեն բարդ փուլի, ալգորիթմները կազմում են այս աշխատաշուկայի հիմքը: Արհեստական բանականությունը մուտք է գործում գյուղատնտեսությունից արդյունաբերություն, ռազմարդյունաբերություն, տղաները կհասկանան՝ իրենց գիտելիքը որտեղ օգտագործեն»,–ասում է Նարեկ Պողոսյանը:

Գեորգի Սահակյանն էլ նշում է, որ ցանկացել է փոխել ոլորտը և իմացել է այս դասընթացների մասին։

«Մինչ այդ ֆինանսիստ եմ եղել: Առաջարկվեցին քննություններ, անցա, հետո սկսվեց դասընթացը: Սկսել ենք անգլերեն, մաթեմատիկա... Արհեստական բանականության ուղղությունը պահանջված է, հիմա աշխատում եմ»,–ասում է նա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: