Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ դիմաց ակցիա կանցկանի. Բագրատյան
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են
Սիրելի՛ հայրենակիցներ,
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել․
ՀՀ Ազգային ժողովից՝
ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում,
անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար։
Արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։
Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։
Պաշտպանենք մեր պետությունը։
«Միասին» շարժման համակարգող խորհուրդ»,-գրել է նա: