Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հանդիպել են
Մեկնարկել է Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Էլի Քոհենի հանդիպումը։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։
«Պատմական պահ։ Այս պահին ես ընդունում եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Երկրների միջև հարաբերությունների 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայել կժամանի Ադրբեջանի դեսպանը և կբացվի մշտական դեսպանություն։ Բարի գալուստ Իսրայել»,- թվիթերում գրել է Քոհենը: