«Սա վնասակար քննարկում է». Մոսկվան կրկին պատասխանել է Երևանին
Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը լուծվի կառուցողական և փոխշահավետ ձևով։
Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ Մեր կողմից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համապատասխան որոշման նախագծով ամրագրված աջակցության ծրագրերը: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը»,- ասել է Գալուզինը։