Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. ըստ Բայրամովի՝ Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ
Եռակողմ հայտարարությունից հետո, երբ Ադրբեջանն ավարտեց պատերազմը, Ադրբեջանը առաջ է քաշում խաղաղության օրակարգ, իսկ Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ մամուլի ժամանակ:
«Ադրբեջանը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ադրբեջանը սկսել է ազատագրված տարածքների վերականգնումը, կառուցել խելացի քաղաքներ, վերակառուցել ավերված քաղաքները։ Մենք բարձր ենք գնահատում իսրայելական ընկերությունների հետաքրքրությունն այս գործընթացի նկատմամբ»,- ասել է Ջեյհուն Բայրամովը՝ լռելով հենց Ադրբեջանի կողմից իրականացվող 4-ամսյա բլոկադայի, խաղաղ քաղաքացիների ուղղությամբ կրակելու, ճանապարհին ոստիկաններ սպանելու, գազի ու լույսի միտումավոր խափանումների և այլ ագրեսիվ գործողությունների մասին: