Բրազիլիան և Չինաստանը հրաժարվում են դոլարից փոխադարձ առևտրում
Չինաստանը և Բրազիլիան պայմանավորվել են առևտրային և ֆինանսական գործարքներ իրականացնել իրենց արժույթներով՝ հրաժարվելով ԱՄՆ դոլարից, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Բրազիլիայի կառավարությանը։
Ակնկալվում է, որ գործարքը, որը հայտարարվել է Պեկինում Չինաստան-Բրազիլիա բարձր մակարդակի գործարար համաժողովից հետո, կխթանի երկկողմ առևտուրը։
Չինաստանը Բրազիլիայի խոշորագույն առևտրային գործընկերն է, որի երկկողմ առևտուրն անցյալ տարի հասել է ռեկորդային 150,5 միլիարդ դոլարի: