Պեկինը զգուշացրել է Վաշինգտոնին
Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի պաշտոնյաների այցին Թայվան և զգուշացնում է Վաշինգտոնին կղզու հետ պաշտոնական շփման ցանկացած ձևից:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Չինաստանը կտրականապես դեմ է Միացյալ Նահանգների և Թայվան կղզու միջև պաշտոնական շփման ցանկացած ձևի և կտրականապես դեմ է Թայվանի վարչակազմի ներկայացուցիչների այցերին Միացյալ Նահանգներ ցանկացած պատրվակով»,- ասել է նա: