Թուրքական ընդդիմությունը չի կարողանում համաձայնության գալ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի շուրջ
Թուրքական ընդդիմությունը չի կարողանա մեկ թեկնածու առաջադրել երկրի նախագահական ընտրություններում, որը կկայանա մայիսի 14-ին։ Այս մասին գրում է Hürriyet-ը։
Ըստ թերթի՝ Հայրենիք կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հրաժարվել է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի։ Ինջեն հանդիպում է անցկացրել Քըլըչդարօղլուի հետ և դրանից հետո հայտարարել, որ չի հրաժարվի մասնակցել քարոզարշավին։
Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ նախկինում Ինջեին կոչ են արել հանել իր թեկնածությունը, քանի որ նա կարող է գողանալ ժողովրդի քվեների մի մասը և կանխել Քըլըչդարօղլուի հաղթանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Էները հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում չորս թեկնածուների՝ Քեմալ Քըլըչդարօղլուի, Մուհարեմ Ինջեի, Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Սինան Օգանի հայտերը ընդունելու մասին։